տուն Քաղաքական Միջազգային Հատուկ կարգավիճակ կստանա միայն Լուգանդան․ Ուկրաինայի նախագահի խորհրդական

Հատուկ կարգավիճակ կստանա միայն Լուգանդան․ Ուկրաինայի նախագահի խորհրդական

60
0

192715594

Մինսկում ստորագրված արձանագրությունն ամենևին էլ չի ենթադրում հատուկ կարգավիճակ ամբողջ Դոնբասի համար, այլ այն տարածքների, որոնք գտնվում են Լուգանդայի (այս կերպ են Ուկրաինայում անվանում այն տարածքները, որոնք վերահսկում են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանդրապետությունները) վերահսկողության տակ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի օգնական Յուրի Լուցենկոն։

«Այժմ ընթանում է դիրքերի սահմանազատում այն տարածքներում, որոնք գտնվում են Ուկրաիանյի զինված ուժերի վերահսկողության տակ և այն տարածքներում, որոնք չեն կարող վերահսկվել Կիևի կողմից։ Այսպիսով, դրանք Լուգանսկի և Դոնեցկի մարզերի մի քանի շրջաններ են, որոնք զբաղեցնում են Դոնբասի՝ մոտ 1/3-ը, նրանք, իրոք, կստանան հատուկ կարգավիճակ», — Լուցենկոյի խոսքերը փոխանցում է UNIAN-ը։