Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու եւ մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաեւ քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն:
Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության եւ որեւէ տեսակի բռնության բացառման պայմաններում:
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը։