ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ընդունել եւ նախարարության շնորհակալագիր է հանձնել կիոկուշին կարատեի KWU (Kyokushin World Union) Եվրոպայի առաջնության չեմպիոն Արթուր Առուշանյանին (մինչեւ 65 կգ քաշային կարգ): Այդ մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան ներկայացնող Արթուր Առուշանյանն արժանացել է նաեւ «Կամքի ուժ» (Fighting Spirit) հատուկ մրցանակի:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կայացել էր Բուլղարիայի Վարնա քաղաքում, որին մասնակցել են 24 երկրների շուրջ 1000 մարզիկ:
Հավելենք, որ Արթուր Առուշանյանը ծնվել եւ ապրում է Արցախում: