տուն Լուրեր Հաճո՞ւյք եք ստանում դրանից. վարչապետը` փոխնախարարին

Հաճո՞ւյք եք ստանում դրանից. վարչապետը` փոխնախարարին

121
0

Karavarutyan-nist2

Գարծադիրի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր հաստատել «Դասընթացավարների վերապատրաստում գենդերային հավասարություն երիտասարդների աշխատանքում» արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ-ի նախահաշվի հաստատումը:

«Ծրագիրը ներկայացվել է ԿԳՆի կողմից և ընդգրկված է կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակում, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, ֆինանսավորումն արդեն հատկացված է, ծավալը կազմում է 24 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց փոխնախարարը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը միջնորդելով ասաց, որ նորից «գենդեր» բառն է կիրառվում, չնայած որ այն անընդունելի է հասարակության կողմից։

«Խոսքը կրկին կանանց և տղամարդկանց հավասարություն հասկացությունը գենդեր հասկացությամբ փոխարինելու անընդհատ ջանքի և փորձի մասին է: Մենք սա անցել ենք օրենսդրական դաշտում՝ օրենքի քննարկման ժամանակ, հիմա նորից ենք գալիս:  Ընդ որում՝ հիմնավորումն ուղղակի սպանում է` պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա գենդեր հասկացության սխալ կամ թերի ընկալում, և դա պետք է ուղղել: Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում՝ սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց և կանանց հավասարությունը: Ինչու՞ ենք մենք նորից վերադառնում մի բանի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում: Եթե ուզում ենք կանանց ու տղամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ի՞նչ գենդեր, ինչի՞ ենք գենդեր տերմինն անընդհատ մտցնում ակտերի մեջ: Կարծում եմ, որ որոշման նախագիծը պետք է խմբագրել»,- ասաց նա:

Սերգեյ Մանասարյանը պատասխանեց, որ երեկ այդ քննարկումները եղել են, և իրենք սպասում էին, որ առաջարկություն կհնչի կառավարության նիստում, և որևէ խնդիր չկա խմբագրական փոփոխություն կատարելու հետ կապված:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Բայց ինչո՞ւ կառավարության նիստին հնչեցնել: Հաճո՞ւյք եք ստանում դրանից»։

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց խմբագրական հարցերը կարգավորել: