տուն Լուրեր Հաճախ խոչընդոտներն ունեն սուբյեկտիվ բնույթ. Տարասյան

Հաճախ խոչընդոտներն ունեն սուբյեկտիվ բնույթ. Տարասյան

122
0

10370995_10207085828956501_3432068607764020426_n

ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ երրորդ երկրներից ներմուծման ու արտահանման համար սահմանել բազային պետական տուրք՝ 1000 դրամին համարժեք: Օրենքի նախագծի շուրջ քննարկումներն այսօր շարունակվեցին ԱԺ-ում:

Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ  Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին, պարզաբանեց,  թե որն է օրենքի կարգավորման առարկան:

Տարասյանի խոսքով` օրենքը համալրում է լիցենզիաներ տրամադրելու համար պետական տուրքի պահանջը, որը սահմանված է պետական տուրքի մասին օրենքով:

Ինչ վերաբերում է խոչընդոտներին, որոնք կան ԵՏՄ տարածքում ապրանքաշրջանառության ժամանակ, մասնավորապես՝ ավտոմեքենաների ներկրման հետ կապված, ապա Էմիլ Տարասյանը ասաց, թե նախարարությունը մշտապես կապ ունի գործարարների հետ: Փոխնախարարը շեշտեց, որ հաճախ խոչընդոտներն ունեն սուբյեկտիվ բնույթ:

«Շատ հաճախ չպայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, չիմացությամբ, ինֆորմացիայի պակասի հետևանքով, ներկայացվում են լրացուցիչ պահանջներ, որոնք չեն բխում տվյալ անդամակցությամբ: Նման խնդիրների կարգավորման համար մենք հնչեցնում ենք խնդիրները, օգտագործելով նաև ԵՏՄ հարթակը»,- ասաց  Էմիլ Տարասյանը: