Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վիկտոր Գերաշչենկոն հաստատել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մահը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Հայտնի է դարձել, որ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը մինիվենով երթևեկել է Բայկալ լճի վրա, որը դեռ պատված էր սառույցով։ Հանկարծակի սառույցը կոտրվել է և մեքենան սկսել է խորտակվել։ Մեքենայի մյուս ուղևորները փրկվել են, սակայն ամրագոտին գցած Յանուկովիչը մեքենայի հետ միասին սուզվել է լճի հատակ։
Յանուկովիչի որդու մահը հաստատել է նաև ռուսամետ «Բովոռոսիա» շարժման ղեկավար Վիկտոր Ցարյովը, ով Յանուկովիչի նախկին զինակիցներից է։