տուն Լուրեր Հաստատվել է օտարերկրյա բուհերում քննությունների ժամանակացույցը

Հաստատվել է օտարերկրյա բուհերում քննությունների ժամանակացույցը

138
0

04e6d07017a082abe78d6f411b1d59a1-472x265

Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնականհաստատություններում 2017-2018 ուսումնական տարում բակալավրի կրթականաստիճանի համար ընդունելության քննությունների ժամանակացույցը:

Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ քննությունները տեղի կունենան հետևյալ գրաֆիկով՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ  114 ավագ դպրոցում մարտի 14-ին,ժամը 14:00-ին կկազմակերպվեն «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա»,մարտի 15-ին, ժամը 14:00-ին՝ «Մաթեմատիկա», «Քիմիա», «Հայ ժողովրդիպատմություն», «Աշխարհագրություն», իսկ մարտի 16-ին, ժամը 14:00-ին«Կենսաբանություն», օտար լեզու («Անգլերեն», «Ֆրանսերեն») առարկաների քննությունները:

Մարտի 15-ին, ժամը 10:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (5-րդ հարկ, նկարչական սրահ) տեղի կունենա «Գծանկար», մարտի 16-ին ժամը 10:00-ին նույն տեղում «Կոմպոզիցիա», իսկ մարտի 17-ին, ժամը 10:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծագրության ամբիոնում «Գծագրություն» առարկաների քննությունները:

ԿԳՆ