տուն Լուրեր Հասկանում եմ՝ էլեկտրաէներգիան կարևոր հարց է, բայց մենք արդեն մեծ մարդիկ...

Հասկանում եմ՝ էլեկտրաէներգիան կարևոր հարց է, բայց մենք արդեն մեծ մարդիկ ենք. Հերմինե Նաղդալյան

111
0

hermine-nagdalyan11

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր արտահերթ նիստի ընթացքում ելույթ ունեցավ՝ կոչ անելով խորհրդարանականներին հեռանալ «ոջիլի» պատմությունից:

«Հասկանալի է, որ հնչեղություն ունեցող թեմանները (նկատի ունի էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ելույթներն ու հարցադրումները-խմբ.) կապվում են քննարկվող յուրաքանչյուր հարցի հետ, օրինակ՝ ուսանողական կյանքում  դա շատ վաղուց հայտնի և բոլորի ծիծաղը շարժած «ոջիլի» պատմությունն է, եկեք այդ  տարիքից մի քիչ հեռանանք, մենք արդեն մեծացել ենք, լուրջ մարդիկ ենք»,- հորդորեց ՀՀԿ-ական տիկին Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը խոստովանեց՝ Ազգային ժողովում «հիվանդություն է» ձևավորվել, որ իրենք՝ պատգամավորներն, ամեն ինչի մասին ամենալավն են հասկանում, ընդ որում, ըստ ՀՀԿ-ական տիկնոջ, ամենալավը հասկանում է ընդդիմությունը:

«Եվ կառավարությանը, նրա անդամներին քննադատել ու ասել՝ դուք լավ չեք հասկանում, դուք ընդհանրապես լավ մասնագետ չեք, ա´յ եթե մենք  լինեիք Ձեր տեղը, կտեսնեիք՝ ոնց կանեինք: Մեզանից ոչ մեկն անգամ շատ ցանկանալու դեպքում չի կարող բոլոր գծերով մասնագետ լինել. իրավաբանության մեջ՝ «я» , տնտեսագիտության մեջ՝ «я», հանքաարդյունաբերության մեջ՝ «я»»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:

Նշենք, որ վերջինիս, բացի էլէներգիայից, հուզել էր նաև հնչեցված կարծիքները Կառավարության հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին  օրենքի նախագծի վերաբերյալ:

Տեղեկացնենք նաև՝ հիմնական զեկուցողն է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, նախագիծն էլ առաջին ընթերցմամբ ընդունվել է: Տիկին Նաղդալյանը վստահություն հայտնեց, որ այն կընդունվի երկրորդ և երրորդ ընթերցմամբ ևս: