տուն Լուրեր Հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել. ԿԳ...

Հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել. ԿԳ նախարար

97
0

big_8eaf98b93

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կոչ է անում հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը և ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել:

«9-­րդ դասարաններում որոշել են, որ պետք է ավարտական երեկո կազմակերպեն: Բնականաբար, փորձում են ինչ­որ միջոցներ հավաքել: Սա հասարակության խնդիրն է: Ուզում եմ, առիթից օգտվելով դիմել ոչ միայն դպրոցների տնօրինությանը և ուսուցիչներին, այլև մեր ծնողներին ու ասել` հաշվի առեք այսօրվա իրավիճակը: Հաշվի առեք, որ ձեր շատերի երեխաները, եղբայրները հիմա խրամատներում են: Ավելի համեստ անցկացրեք: Ոչ ոք երեխաներից չի խլում նրանց միջոցառումը, ոչ ոք չի ասում, որ նրանք չհավաքվեն, չուրախանան, բայց ցուցադրական մեծ գումարներ հավաքելը, շքեղ ռեստորաններում հավաքույթները վնասում են նույն միջոցառման հիշատակին»,-­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում մայիսի 11­-ին նշեց նախարարը: Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ թեմայի առնչությամբ խոսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Պիտի փորձենք նախ դրամահավաքը դպրոցից դուրս բերել: Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»,- ­շեշտեց ԿԳ նախարարը: