տուն Լուրեր Հաշվի առնելով երկրում «բեսպրիդելը»ˋ առաջարկում ենք արտահերթ նիստ անցկացնել. ընդդիմադիրները պահանջեցին 20...

Հաշվի առնելով երկրում «բեսպրիդելը»ˋ առաջարկում ենք արտահերթ նիստ անցկացնել. ընդդիմադիրները պահանջեցին 20 րոպե ընդմիջում

89
0

azgayin-joxov

Այսօր ԱԺ-ի արտահերթ նստաշրջանի մեկնարկինˋ մինչ խորհրդարան բերած օրենսդրական նախագծերի քննարկմանը անցնելը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ վերջին օրերի բռնություններին ազտարամերտիկենր և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ:

«Հաշվի առնելով երկրում բեսպրիդելը, երբ ազատամարտիկներին խփում են ու ծեծում, հարվածում են մեր գործընկեր Արամ Մանուկյանին,  ԲՀԿ-ն  առաջարկում է մինչ արտահերթ նիստին անցնելը, որը 7 վարակային պայմանագրով ավելացնում է երկրի արտաքին պարտքը, առաջարկում ենք ըդնհատել նիստը և հրավիերլ արտահերթ նիստˋ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը թե ազատամարտիկների, թե մեր գործընկեր Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցածի հանդեպ, այլապես ԲՀԿ-ն կբոյկոտի այս արատհերթ նստաշրջանը»,-ասաց Զոհրաբյանը:

Այս առաջակով հանդես եկան նաև մյուս խմբակցություններըˋ «Ժառանգությունը», «ՀՅԴ-ն» և «ՕԵԿ»-ը:

«Շատ բնական է, որ այսօր ժողովուրդը սպասում է, թե ինչպես կարձագանքի այս ամենաթողություններին խորհրդարանը և այսօր որևէ նախագիծ, կամ արտահերթ նիստ քննարկելուց առաջ, մենք պետք է քննարկենք այս հարցը: Մենք գտնում ենք, որ արտահերթ նիստ պետք է հրավիերնք և անդրադառնանք երկրում ստեղծված այս իրավիճակին, այլապես մենք նույնպես բոյկոտելու ենք արտահերթ նստաշրանը»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեակավար Ռուբիկ Հակոբյանը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր հեղինե Բիշարյանը ասաց, որ ազատամարտիկներ առջև պետք է խոնարհվել, ոչ թե ծեծել նրան:

«Իսկ այն ինչ տեղի ունեցավ Արամ Մանուկյանի հետ, դա ապատակ էր ԱԺ-ի 131 պատգամավորներին: Իսկապես պետք է դադարեցնել նիստերը և հրավիրել արտահերթ նիստ տեղի ունեցածի համար: Եթե անպատժելիության մթնոլորտը թույլ տանք, ապա այն կշարունակվի: Եթե արտահերթ նիստ չհրավիրենք, մենք նույնպես կբոյկոտենք»,-ասաց Բիշարյանը:

«Բնականաբար մենք արդեն մեր դատապարտել ենք այս արարքը որ տեղի ունեցավ թե ազտամարտիկների, թե Արամ Մանուկյանի նկատմամբ: Մենք առաջարկում ենք, որ այս խնդրով խորհրդակցության հավաքվենք և մեր խորհրդակցության արդյուքնում գտնենք դատապարտման եղանակով Ազգային ժողովի գնահատականը և դրա համար մենք առաջարկում ենք 20 րոպե ընդմիջում»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում և իր մոտ հրավիրեց ոբոլոր խմբակցությունների ղեկավարներին  խորհրդակցության: