«Ինձ մտահոգում է այն հարցը, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաշվեհամարը այսպիսի հետաքրքրություն առաջացրեց»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը: «Վազգեն Առաջինը, Գարեգին Առաջինը ևս ունեին հաշվեհամարներ: Ինձ ավելի հաճելի կլիներ, որ այդ հաշվեհամարին լիներ ոչ թե 1 միլիոն դոլար, այլ մեկ միլիարդ: Ինձ համար շատ վիրավորական է, որ այս հարցով այսպիսի աղմուկ է բարձրացվել»:
Գագիկ Մինասյանը ներկայացրեց, որ կաթողիկոսը կուսակրոն է, և իր ողջ կարողությունը մնալու է եկեղեցուն: «Մեր կաթողիկոսները կուսակրոն են, և որևէ ժառանգ չեն կարող ունենալ: Ստացվում է, որ մեր կաթողիկոսները իրենց ամբողջ ունեցվածքը թողնելու են եկեղեցուն: Այլ բան եթե մենք ունենանք այնպիսի փաստ` ըստ որի, կաթողիկոսի հաշվեհամարի գումարը ծախսվել են ոչ թե եկեղեցու համար, այլ ուրիշ բաների վրա»: