տուն Քաղաքական Միջազգային Հասան Ռուհանին ընդհատում է այցը Նյու Յորք և վերադառնում Թեհրան

Հասան Ռուհանին ընդհատում է այցը Նյու Յորք և վերադառնում Թեհրան

77
0

33

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կընդհատի իր այցը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  և կվերադառնա Թեհրան՝ Մեքքայում իրանցի ուխտագնացների շրջանում  մեծ թվով զոհերի պատճառով, հաղորդում է IRNA գործակալությունը:

«Նյու Յորք ժամանելուն պես նախագահը հետևում էր Մինայում տեղի ունեցածին, վիրավորված և զոհված իրանցի ուխտագնացների մասին լուրերին», — հաղորդում է IRNA-ն` հղում կատարելով Իրանի նախագահի մամուլի ծառայությանը:

Զոհվածների դիերով առաջին ինքնաթիռը Թեհրան կժամանի սեպտեմբերի 29-ին: Ռուհանին Իրան կմեկնի դրանից մեկ օր շուտ:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ հայտնի է իրանցի 169 զոհված ուխտագնացների մասին: Շուրջ 300 հոգի ահամրվումէ  անհետ կորած: Զոհերի ըդնահնուր թիվը ակզմում է 720: