Բրիտանական The Guardian-ը գրում է, որ հարյուրավոր երիտասարդ կանայք և աղջիկներ իսլամիստների համար լքում են իրենց տները և տեղափոխվում մերձավոր Արևելք։ Նշվում է, որ շատերի տարիքը կազմում է 14-15 տարեկան։
Աղջիկները հիմնականում մեկնում են Սիրիա, ուր պատրաստվում են ամուսնանալ ջիհադականների հետ և երեխաներ ունենալ նրանց համար։ Նրանց փոքր մասն է զենք վերցնում։ Ամենաշատ մեկնած աղջիկներն ու կանայք Ֆրանսիայից են։ Այս պահին հայտնի է 63 նման դեպքի մասին, հնարավոր է, որ ևս 60-ը նույնպես մենկել են Մերձավոր Արևելք։
Մեծ Բրիտանիայից մեկնած կանանց և աղջիկների թիվը կազմում է 50։ ԱՄՆ-ից մեկնածների թիվը հայտնի չէ։ Հայտնի են նաև նման դեպքերի մասին Ավստրիայում և Գերմանիայում։