Իջևանում տեղի ունեցող անկարգությունները, որոնք կազմակերպված սարդանք եննախորդ իշխանությունների և քրեաօլիգարխիկ կլանների կողմից, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի դեմ է, այլ նաև ամբողջ Հայաստանի պետականության:
Ստեղծված իրավիճակին եկեք նայենք մի քանի ասպեկտներով:
Բնապահպանական հիմնախնդիր
90 թվականներից, երբ Հայաստանը նոր էր անկախացել և գտնվում էր պատերազմական դրության մեջ, Հայաստանի անտառների զգալի մասն անխնա ոչնչացվեցին: Այդ տռարիներին դա քիչ թե շատ բացատորություն ուներ: Գոյության կռիվ էր, և հասկանալի էր, թե ինչու են հատվում անտառները: Հետագա տարիներին ստեղծվեցին <<ցախի մաֆիաներ>>: Գոյություն ունեցող կոռուպցիոն համակարգի շնորհիվ, կային գործող խմբեր, ովքեր հատում էին անտառը, վաճառում և բնական է վերևներին բաժին հասցնում: Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո այս հարցը լուծվեց: Ոչ մի անօրինական պայմանավորվածություն:
Բնությունը պետք է պահպանվի: Հատելով անտառները Հայաստանը գնում է անապատացման և նույն Իջևանում, որտեղ պայքարում են հանուն անօրինականության, անտառների հատումն ունենալու է բնապահպանական անդառնալի հետևանք: Անտառների շնորհիվ տարածաշրջանում պահպանվում է խոնավություն, ինչի շնորհիօվ էլ խաղողագործությունը տեղում զարգանում է: Հիմա երբ հատվում են անտառները, տարիներ անց այդ մարդկանց զավակները կապրեն անապատում և զրկված կլինեն մաքուր կլիմայից:
Բնապահպանական տեսանկյունից այլ հարցեր ևս կան: Անտառները հատելու հետևանքով գայլերը իջնում են գյուղեր և հոշոտում գյուղացու ոչխարներին: Գայլերի հարձակումների շատանալը հենց հատված անտառների հետևանքն է:
Օրինականություն
Սա հարցի թերևս ամենակարևոր կողմն է: ՀՀ քաղաքացին րոպե շուտ պետք է հասկանա, որ ինքն իրավունք չունի կատարել ապօրինի որևէ արարք: Եթե երկրի ղեկավարությունը հայտարարել է օրենքի գերակայության երկիր, և եթե վարչապետը, նախարարներն ու պատգամավորները իրենց վեր չեն դասում օրենքից, ապա քաղաքացու համար դա պետք է լինի օրինակ: Նախկինում քաղաքացին իրեն թույլ էր տալիս կատարել ապօրինություն, որովհետև գիտեր, որ ղեկավարները, պատգամավորները, նախարարները օրինախախտներ են: Երկրում տեղի ունեցած հգեղափոխությունից հետո, երբ ձևավորվել է օրինական իշխանություն, քաղաքացին նույնպես պետք է հասկանա, որ օրենք խախտել չի կարելի: Առհասարակ, լավն է օրենքը, վատն է, թե անընդունելի, այն խախտել չի կարելի, հակառակ դեպքում բանտը կդառնա դրա միակ լուծումը:
Հարված թիկունքից
Այն մարդիկ, որոնք Իջևանում, իրենց հայրենակից Փաշինյանին անվանում են թուրք, և հայհոյում են, պարզապես չեն գիտակցում, թե ինչ ծանր հարված են հասցնում, ոչ միայն երկրի ղեկավարին, այլ նաև իրենց: Իրենց աչքի առաջ մեծացած Փաշինյանն այն մարդն էր, ով Հայաստանն ազատեց քրեաօլիգարխիայից , թաղի խուժանից և քաղաքացուն, վերադարձրեց իր արժանապատվությունը:
Ավելորդ ենք համարում նշել նաև այն, որ տեղի ունեցողը ոչ մի առնչություն չունի սոցիալական խնդրի հետ, որովհետև այս ամենը միլիոնավոր ապօրինի դոլարներ աշխատող մարդկան և պետության կռիվն է, որտեղ նույն իջևանցին, չգիտակցելով վնասում է իրեն, իր պետությանն ու իր ղեկավարին:
*HDFau8Lba