տուն ժամանց Հարվարդում 4D տպագրության մեթոդ են մշակել

Հարվարդում 4D տպագրության մեթոդ են մշակել

108
0

Harvard-students-leaving--007Հարվարդի համալսարանի գիտնականները մշակել են 4D տպագրության մեթոդ, որտեղ որպես չորրորդ չափում հանդես է գալիս ժամանակը, փոխանցում է Nature Materials-ը։

Հաղորդվում է, որ օբյեկտների ձևի փոփոխության կարելի է հասնել շատ պարզ ձևով։ Բավական է այն պարզապես ջրում ընկղմել։
Պարբերականը նշում է, որ գիտականները կիրառել են քառաչափ տպագրության համար հատուկ թանաք և հիդրոգել, որն իր կազմում ներառում է ցելյուլոզա։

Օբյեկտի տպագրությունից առաջ անցկացվել է մանրաթելերի վարքի հատուկ մաթեմատիկական մոդելավորում, որն օգնել է հստակ որոշել տպագրության ժամանակ օբյեկտի կառուցվածքը և թանաքի շերտերի կիրառման կարգը։ Այդպիսով՝ գիտնականները կարողացել են նախապես պարզել օբյեկտի ձևի փոփոխությունը, որը տեղի կունենան նրա ջրում սուզելուց հետո։

Հետազոտողներն ընդգծում են, որ առարկաների նախապես ծրագրված ընդլայնումը հանդիպում է նաև բնության մեջ։ Օրինակ, դա կարող է դիտվել ծաղիկների ու եղեևնու կոների վրա, երբ դրանք բացվում ու փակվում են։
Գիտնականները հրապարակել են տեսանյութ, որում նկարված է ծաղիկների բացվելը ջրում օբեկտի սուզվելուց հետո։

Մասնագետների կարծիքով՝ նոր բացահայտումը թույլ կտա ապագայում տեխնոլոգիան կիրառել ինքնուրույն հավաքվող ռոբոտերի ստեղծման գործում։