տուն Քաղաքական Միջազգային Հարվարդի համալսարանն արգելել է դասախոսներին՝ սեքսով զբաղվել ուսանողների հետ

Հարվարդի համալսարանն արգելել է դասախոսներին՝ սեքսով զբաղվել ուսանողների հետ

156
0

539w

Հարվարդի համալսարանի ղեկավարությունը պաշտոնապես արգելել է իր դասախոսներին՝ սեքսով զբաղվել բակալավրի ուսանողների հետ: Նախկինում արգելքը կրել է խորհրդատվական բնույթի, ներկայում այն կրում է պաշտոնական բնույթ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է նման խիստ որոշման պատճառը: Հարվարդի ներկայացուցիչները նաև չեն հայտնել, թե ինչ տույժ է սահմանված այս արգելքը շրջանցած դասախոսների համար: Սակայն միաժամանակ նշվում է, որ այդ հարաբերություններն արգելված են այն ժամանակ, երբ դասախոսը համարվում է  տվյալ ուսանողի կմ ուսանողների ղեկավարը:

Որքան էլ որ տարօրինակ է, շատ դասախոսներ այս արգելքը գոհունակությամբ են ընդունել: