տուն Լուրեր Հարություն Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Հարություն Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

141
0

Իտալիայի Ֆրիենցա քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Պայքարի մեջ այժմ ազատ ոճային ըմբիշներն են: Ինչպես հայտնում է Armsport-ը, 48 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովինկատմամբ:

Հովհաննիսյանն իրավունք է ստացել հանդես գալ եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլին: