տուն Արցախ Հարսանիք Արցախում. Եվրախորհրդարանի պատգամավորն ամուսնանում է հայուհու հետ

Հարսանիք Արցախում. Եվրախորհրդարանի պատգամավորն ամուսնանում է հայուհու հետ

118
0

ffff

Եվրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան, ով որպես դիտորդ մասնակցել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, իր ուղևորության մասին տպավորություններով կիսվել է DennikN հրատարակչության հետ. այս մասին հաղորդում է haqqin.az-ը:

Հարցազրույցում պատգամավորը նաև հետաքրքիր տեղեկություն է հայտնել Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մասին:

Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ֆրանկ Էնգելի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ Արցախ այցելելու համար: Պատգամավորը նաև որպես դիտորդ հետևել  է փետրվարին Արցախում անցկացված հանրաքվեին:

«Ֆրանկ Էնգելը վճռականորեն էր տրամադրված ինձ համար հայկական խոհանոցի էքսկուրսիա անցկացնել: Ես նաև պարզեցի, որ Ֆրանկը սիրահարված է ոչ միայն հայկական խոհանոցին, այլև իր ընտրյալը հայուհի է, և նա իր հարսանիքը կազմակերպելու է հենց Լեռնային Ղարաբաղում»: