Հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում` արդյունքում նշանակելով 60 միլիոն դրամի տուգանք:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողները զրուցեցին մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ` փորձելով հասկանալ, թե արդյոք մտահոգված չի, որ իրեն պատկանող «Կիլիկիա» գարեջրի գործարանում ևս ստուգումներ կիրականացվեն:
Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իրեն ևս տուգանել են (1,5 մլն դոլար), իսկ այն հարցին, թե արդյոք սա հետապնդում չէ «սեփական թիմի» գործարարների հանդեպ, Հակոբ Հակոբյանն ասաց. «Մենք բոլորս հայ ենք և պետք է մտածենք մի ձևի: Եթե մենք ուզում ենք մեր երկիրը զարգացնենք և առաջ տանենք, հաղթենք թուրքին ի վերջո, ուրեմն մենք պետք է միասնական լինենք և չասենք, թե՝ այսօր այս ղեկավարը այս թիմից է, կամ այս գործարարն այս թիմից: Դուք էլ չպետք է դա ասեք, որովհետև դա կործանարար է մեր երկրի համար»: