տուն Լուրեր Հարկային օրենսգիրքն ընդունվեց

Հարկային օրենսգիրքն ընդունվեց

90
0

56

Այսօր 78 կողմ, 19 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը:

Մինչ քվերակությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք դեմ են, որովհետև իրենց փորձագետները չեն մասնակցել քննարկումներին ու իրենք սխալ են համարում, որ նախագիծն այսպես հապշտապ բերվել է ԱԺ քննարկման:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ Հարկային օրենսգիրքը հստակ նահանջ է փոքր ու միջին բիզնեսի համար:

Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ զարգացման պահանջներին: