տուն Լուրեր Հարկային մարմինները չեն կարող վերահսկել ֆիզիկական անձանց. Վախթանգ Միրումյան

Հարկային մարմինները չեն կարող վերահսկել ֆիզիկական անձանց. Վախթանգ Միրումյան

173
0

3541_large

Հարկային մարմինները այսօր չունեն գործիքներ իրենց ձեռքին ֆիզիկական անձանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Այսօր Ազգային Ժողովում արտահերթ նիստին ասաց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

«Օրինակ, մարդը կարող է 220 հատ հեռախոս ներմուծել և տնից իրացնել: Ամենադասական ձևն եմ ասում: Հարկային մարմինները ստուգումներ կարող են իրականացնել ԱՁ-ների և իրավաբանական անձանց վրա, բայց ֆիզիկական անձնաց վրա չեն կարող: Այդ իրավական հիմքը չկա, քաղաքացու տուն չեն կարող մտնել: Այդ սահամանափակումներով է պայմանավորված այդ գործիքը»,-ասաց Միրումյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն հարցին, թե ներմուծված ապրանքների սահմանված չափաքանակը ազդու՞մ է ԱՁ-ների վրա, Միրումյանը պատասխանեց.

«ԱՁ-ների վրա այդ չափաքանակները չեն տարածվում: Պատկերացնենք, որ ԱՁ-ն էլ է 100 հեռախոս ներմուծում, ֆիզիկական անձն էլ: ԱՁ-ն պետք է վճարի իր ավելացված արժեքի հարկը, իսկ քաղաքացին չի վճարելու իր ԱԱՀ-ն: Այստեղից հենց առաջանում է հնարավոր անհավասարությունը»,-ասաց Միրումյանը: