1 միլիարդ 576 հազար 209 դրամ ԿԸՀ-ին, 210 միլիոն 550 հազար դրամ էլ՝ ոստիկանությանը: Վաղը հենց այսքան գումար է պատրաստվում ՀՀ կառավարությունը հատկացնել Հայաստանում դեկտեմբերի վեցին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների համար: Որոշման նման նախագիծ ընգրկված է ՀՀ Կառավարության վաղվա նիստում: Նշենք, որ հսկայական գումար հատկացնելը, գործադիրը պայմանավորում է Սահմանադական հանրաքվեն պատշաճ կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին, ըստ որի` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Չնայած պաշտոնապես Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը չի րվել, սակայն այդ փոփոխություններին կողմ քվեարկած ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն արդեն իսկ սկսել են «Այո»-ի քարոզարշավը: