տուն Լուրեր Հարկ է մտածել առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Ֆրանսիայի դեսպան

Հարկ է մտածել առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Ֆրանսիայի դեսպան

113
0

big_1415785554_3635956

Պաշտոնավարման ընթացքում երկրորդ մամուլի ասուլիսով այսօր հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ասուլիսի սկզբում դեսպանն անդրադարձավ հունվարին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններին:

«Տնտեսական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը մեր երկու երկրների միջև հարաբերությունների գերակա ուղղությունն է: Հարկ է մտածել առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ապրանքաշրջանառությունը երկուստեք ընդամենը 50 մլն եվրո է, ինչը շատ համեստ ցուցանիշ է: Կարծում եմ, որ հարկ է աշխույժ գործի դնել այն լծակները, որոնք կան մեր ձեռքի տակ: Սա ասելով ես նկատի ունեմ Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը, ինչպես նաև` Հայաստանում գործող հայ-Ֆրանսիական գործարար ակումբը, որին անդամակցում են Հայաստանում գործող ֆրանսիական կազմակերպությունները»,- անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական հեռանկարներին, ասաց դեսպանը:

Նրա խոսքով` ծրագրվում է մայիսին Հայաստանում կազմակերպել Ֆրանսիական գործարարության շաբաթ հիմնականում երկու թեմայով` նորաձևություն և դիզայն: