տուն Քաղաքական Միջազգային Հարիսոն Ֆորդը լուրջ վնասվածքներ է ստացել ինքնաթիռի կործանման հետևանքով

Հարիսոն Ֆորդը լուրջ վնասվածքներ է ստացել ինքնաթիռի կործանման հետևանքով

85
0

546696_1280x720

Դերասան Հարիսոն Ֆորդը լուրջ վնասվածք է ստացել Լոս Անջելեսում թեթև շաժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հաղորդում է TNZ-ը։

Ֆորդը վթարային վայրէջք է կատարել գոլֆի հրապարակում։ Ականատեսները նշում են, որ դերասանը լուրջ վնասվածքներ է ստացել, խորը վերքեր կան նրա գլխի շրջանում։ Ներկայում նա գտնվում է հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն։

Հիվանդանոցում Ֆորդի որդին հաստատել է, որ հոր կողմից կառավարվող ինքնաթիռը կործանվել է։ Հոր կյանքին վտանգ չի սպառնում։