տուն Լուրեր Բլոգ Հարգելի` իշխանություններ ես էլ եմ ուզում ՌԴ քաղաքացիների պես լինել պաշտպանված. Է....

Հարգելի` իշխանություններ ես էլ եմ ուզում ՌԴ քաղաքացիների պես լինել պաշտպանված. Է. Մարկոսյան

102
0

88

Վերջին օրերին ավելանում է Հայաստանից դեպի Ռուսաստան ներմուծվող ապրանքների տեսականու արգելքները և օրերս այդ արգելքին արժանացավ նաև Հայկական պանիրը, որն էլ իր հերթին մեծ խուճապ ու հարված հասցրեց Հայ պանրագործներին։
Որպես հիմնական պատճառ հանդիսանում են Խոզի գրիպի հարուցիչը (H1N1) և դաբաղը, սակայն այս ամենը կարելի էր հասկանալ այն դեպքում` եթե համաճարակի սկզբնական աղբյուր հանդիսանար Հայաստանի Հանրապետությունը, սակայն Ռուսական կողմը եթե լիներ արդարացի և ազնվորեն խոստովաներ որ այդ բոլոր վիրուսներն ու համաճարակները առաջնային սկսվել են հենց իրենց տարածաշրջանում և մինչ օրս այնտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարված բազմաթիվ մարզերում ու քաղաքներում, քանզի այնտեղ ի տարբերություն Հայաստանում առկա հարուցիչների առկա է նաև թռչնի գրիպի տարածման հարուցիչը` որոնց առկայության մասին Ռուսական կողմը պաշտոնապես հայտարարել է, իսկ այդ դեպքում ինչո՞ւ չեն նրանք էլ զերծ պահում իրենց հարևան պետություններին` իրենց կողմից վտանգ սպառնացող ապրանքների ներմուծմամ, իսկ ինչո՞ւ իրենք չեն դադարեցնում հենց իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող Ռուսական արտադրության ապրանքների և սննդամթերքի ներմուծումը, գուցե այս ամենի բացատրությունը թաքնված է խորը և համապարփակ դիվանագիտության մեջ, սակայն որպես տնտեսական համագործակցության դաշնակից և նորաստեղծ ազատ առևտրի գոտու ու մաքսային միության դաշնակից և ի վերջո հարևան եղբայրական ազգ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության կողմից այսպիսի արարքը Հայաստանի Հանրապետության հանդեպ անընդունելի է և վիրավորական։
Եվ ո՛չ պակաս վիրավորական է իր սեփական ժողովրդի նկատմամբ այսպիսի անտարբերություն ցուցաբերած կառավարության մոտեցումները, օրինակ` Եթե այս պարագայում Ռուսաստանը որպես իր ժողովրդի անվտանգության և առողջության մասին մտածող պետություն` արգելում է վտանգավոր ապրանքների ներմուծումը, ապա ինչո՞ւ չե՛ն նույն մտահոգությունը ցուցաբերում Հայաստանի համապատասխան մարմինները և ինչո՞ւ չե՛ն նույն պես զերծ պահում իրենց ժողովուրդին օտարերկրյա պետություններից համաճարակի հավանական հարուցիչ պարունակող վտանգավոր ապրանքների ներմուծումից, օրինակ` հենց իսկ Ռուսաստանից ներմուծվող ապրանքներից, սննդամթերքից, մսամթրերքից և այլ արտադրական տեսականուց։
Հարգելի` իշխանություններ և համապատասխան կառույցների ներկայացուցիչներ` ես էլ եմ ուզում` ՌԴ քաղաքացիների պես լինել պաշտպանված…

Էմիլ Մարկոսյանի ֆեյեսբուքյան գրառումը