տուն Լուրեր Հարգանքի տուրք` ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հարգանքի տուրք` ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

101
0

 745b1a70a4481bc3006eadc4aee1b582f1d8985a

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 9-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական մեծ գործչի հիշատակին:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից երջանկահիշատակ վարչապետի շիրիմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Այնուհետ ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ու խնկարկել Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստյան համար:

Առանձնակի կարևորելով այն մեծ սերն ու հարգանքը, որ Անդրանիկ Մարգարյանը տածել է յուրաքանչյուր հայ մարդու հանդեպ, ներկաները նշել են, որ այսօր այն փոխադարձվում է ժողովրդի կողմից՝ նրա հիշատակի հանդեպ ունեցած խորին ակնածանքով: Պատմելով կուսակցական սիրելի առաջնորդի մասին ունեցած հիշողությունները՝ ներկաներից շատերը նշել են, որ Անդրանիկ Մարգարյանի պատգամը սերունդներին հստակ էր՝ ձեռք ձեռքի և ուս ուսի տված, հաղթահարելով բոլոր դժվարությունները, հզորացնել տարածքով թեկուզ փոքր, բայց արժեքային համակարգով Հայոց մեծ Հայրենիքը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն