տուն Լուրեր Հարգանքի տուրք` Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք` Ցեղասպանության զոհերի հիշատակին

99
0

f737e721639d27cb5773f918abd75fd3e5d6bbea

Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները վաղ առավոտյան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, այնուհետ շրջել են Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն