Փարիզում իրականացված ահաբեկչության համար ձերբակալված Սալահ Աբդեսլամի փաստաբանը` Սվեն Մարին հարձակման է ենթարկվել, հաղորդում է Le Soir պարբերականը:
Փաստաբանի խոսքերով` իր վրա հարձակվել են այն պատճառով, որ ինքը պաշտպանում է Աբդեսլամին: Հարձակման առնչությամբ որոշում է կայացվել փակել փաստաբանական գրասենյակը` աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Բրյուսելում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է Սալահ Աբդեսլամը, ով Փարիզի ահաբեկչական հարձակման գործով գլխավոր կասկածյալներից է: