տուն Լուրեր Հարցում. քաղաքացիների մեծ մասը դժգոհ է Տարոն Մարգարյանի գործունեությունից. Aravot.am

Հարցում. քաղաքացիների մեծ մասը դժգոհ է Տարոն Մարգարյանի գործունեությունից. Aravot.am

87
0

taron3

Ինչպես հայտնի է, Երեւանում մայիսի 14-ին ավագանու ընտրություններն են, եւ առաջադրվել է նաեւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվեց, թե արդյոք գո՞հ են գործող քաղաքապետի գործունեությունից: Հարցման մասնակիցները պատասխանի չորս հնարավորություն ունեին՝ «ավելի լավ է, քան նախորդները», «նախորդներից վատն է», «գոհ եմ, բայց փոփոխություն եմ ուզում» եւ «դժգոհ եմ»:

Հարցման մասնակիցների 3 տոկոսը համարում է, որ Տարոն Մարգարյանը նախորդներից վատն է: 13 տոկոսը գոհ է, բայց փոփոխություններ է ուզում: Հարցվածների 15 տոկոսը համարում է, որ Տարոն Մարգարյանը ավելի լավն է, քան իր նախորդները: Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 68 տոկոսը, դժգոհ է նրա գործունեությունից: