տուն Քաղաքական Միջազգային Հարցազրույց ֆիլմը դարձել է համացանցում ամենահաջողվածը

Հարցազրույց ֆիլմը դարձել է համացանցում ամենահաջողվածը

99
0

PX*4264277

«Հարցազրույց» սկանդալային ֆիլմը, որը պատմում է երկու լրագրողների կողմից հյուսիսկորեացի առաջնորդին սպանելու մասին և որն առաջացրել է պաշտոնական Պհենյանի դժգոհությունն ու զայրույթը, դարձել է Sony Pictures-ի ամենահաջողված առցանց ֆիլմը։

Առաջին չորս օրերին այն վարձել են մոտ 2 մլն անգամ։ Ընդ որում, առայժմ հաշվարկված չեն iTunes կայքում այն վարձելուց ստացված եկամուտները։

Հիշեցնենք, որ այս կատակերգության թողարկումը նախատեսված էր դեկտեմբերի 25-ին, սակայն ցանցահենների կողմից ահաբեկչութոյւնների սպառնալիքներից հետո այն որոշվել էր տեղափոխել փոքր կինոթատրոններ, ինչպես նաև ցուցադրել առցանց։