Ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի առջև լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
«Անընդունելի է ցանկացած իրավիճակ, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է: 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մյուս կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը:Իմ հիմնական այցելության նպատակը դա է»,-ասաց Վանեցյանը:
Նա տեղեկացրեց, որ մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության:
«Որոշելու ենք մեր հետագա անելիքները, կարծում եմ, որ այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին, մենք ասելով՝ իջևանցիները»,-ասաց Վանեցյանը: