Հարցազրույց LAKME ընկերության ՝ Ասիայում, Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և Աֆրիկայում տարածաշրջանային ներկայացուցիչ Մաուրիցիո Դորիայի հետ
— Դուք համագործակցում եք հայաստանյան «Մանդարին Կոսմետիքս»-ի հետ: Ու՞մ գաղափարն էր Հայաստանում ներկայայություն ունենալը:
— Lakme-ն արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություն է, եւ այն ժամանակ, երբ մենք գործընկեր էինք փնտրում տարածաշրջանում, հատկապես Հայաստանում, մենք շուկայի հետազոտություն կատարեցինք եւ գտանք «Մանդարին Կոսմետիքս»-ը: Մենք որոշեցինք իրենց հետ համագործակցել, ուղարկեցինք նրանց համապատասխան տեղեկություն: Ի վերջո, եկանք ընդհանուր հայտարարի եւ սկսեցինք համատեղ նախագիծ:
— Ձեզ գոհացնո՞ւմ են արդյունքները։
— Այո, մենք միասին աշխատում ենք երկար ժամանակ, եւ նախագիծը զարգանում է: Մենք հաջողակ շրջանում ենք եւ հույս ունենք այդպես պահել:
— Lakme-ն աշխարհահռչակ բրենդ է: Ո՞ր երկրում է Ձեր ամենամեծ ներկայությունը:
— Lakme-ն գործում է 80 երկրներում։ Այն շատ տարածված է: Մեր ընկերությունը գործում է Թայվանում, Ավստրալիայում, Թալյանդում, Սաուդյան Արաբիայում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, Կենտրոնական Ամերիկայում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: Որոշ այլ երկրներում նույնպես ունենք ներկայություն, բայց ոչ այնքան մեծ: Նշածս երկրները հիմնական երկրներն են մեր գործունեության համար:
— Սա Ձերն առաջի՞ն այցն է Հայաստան:
— Այո, իմ առաջին այցն է Երեւան:
— Հնարավորություն ունեցե՞լ եք տեսարժան վայրեր այցելել:
— Մի փոքր: Քաղաքի Կենտրոնում եմ եղել: Հետո մենք պետք է այցելենք շրջաններ:
— Դուք լսե՞լ եք մեր երկրի վանքերի մասին:
— Այո, ես գիտեմ, որ սա պատմության մեջ առաջին Քրիստոնյա երկիրն է, եւ գիտեմ, որ այստեղ կա հզոր վանքային մշակույթ եւ քրիստոնյա հավատք։ Հույս ունեմ, որ կայցելեմ որոշ վանքեր:
— Կարծում եք մեր երկիրը հետաքրքի՞ր է զբոսաշրջիկների համար:
— Իհարկե: Հայաստանը մեծ սփյուռք ունի ամբողջ աշխարհում: Քարը բարձրացնում ես եւ հայ է հայտնվում։ Ինչպես իտալացիների եւ չինացիների մոտ է՝ ակնհայտորեն մշակութային հետաքրքրություն կա հայկական պատմության հանդեպ:
— Խորհուրդ կտա՞ք ձեր ընկերներին այցելել Հայաստան։
— Իհարկե: Կարծում եմ՝ երկիրը պետք է հատուկ ուշադրություն դարձնի զբոսաշրջության խթանման հարցում:
— Որո՞նք են Ձեր ապագա պլանները Հայաստանում։
— Գործնականում, շուկան ավելի ապահով դարձնելու համար, մենք ցանկանում ենք ուսումնական ներկայություն ունենալ այստեղ, այսինքն ցանկանում ենք սկսել զարգացնել վարսահարդարության մշակույթը շուկայում, ոչ միայն ապրանքների օգտագործմամբ, այլ ուսուցողական մեթոդներով: