Rosbalt-ը տեղեկացնում է, որ գործազուրկ մի տղամարդ դանակով հարվածել է Հայաստանի քաղաքացու կրծքին։ Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում։
Իրավապահները հայտնել են, որ հարբած տղամարդը հարվածել է պատահական անցորդի, ով տեղում մահացել է։ ՀՀ քաղաքացու անձի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։