տուն Լուրեր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի նոր նախագահը

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի նոր նախագահը

114
0

rebec

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն արդեն նոր նախագահ ունի: Այս մասին քիչ առաջ Araratnews.am-ին հայտնեց  ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը:

««Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզերովն անձամբ է վարել նիստը, գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը տեղափոխվում է ուրիշ աշխատանքի, իսկ նրան փոխարինելու է իր տեղակալ Սերգեյ Գենադևիչ Վալկոն» ,- տեղեկացրեց Վարդան Ալոյանն ու հավելեց՝ Ռեբեցին լավ աշխատանքի համար շքանշան են շնորհել:

Թե ինչ աշխատանքի է անցնելու Ռեբեցը՝ Վարդան Ալոյանը դժվարացավ պատասխանել. «Նախագահն ասաց՝ շատ կարևոր գործի է անցնելու»: