Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ Մոսկվա է ուղարկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերութոյւնների մասին պայմանագրի օրինագծը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այս փաստաթղթով ենթադրվում է պաշտպանության և անվտանգության միացյալ համակարգի ստեղծում։ Պայմանագրի նախագծով՝ Հարավային Օսիայի առանձին ուժային կառույցներ կմտնեն Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ։ Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև անցակետերը կհանվեն, անցումը կլինի անարգել։
Պայմանագրով հեշտացվում է Հարավային Օսիայի քաղաքացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը։
Հիշեցնենք, որ 2008 թվականին անկախացած Հարավային օսիան ամբողջությամբ գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողոթւյան տակ։