Հարավային օսիայի իշխանությունները երկու օրով՝ օգոստոսի 25-26-ին, որոշել են փակել Վրաստանի հետ սահմանը: Այդ ընթացքում հանրապետությունում նշվելու է Ռուսաստանի կողմից Հարավային օսիայի անկախությունը ճանաչելու 7-րդ տարեդարձը: Տեղի կունենան տոնական միջոցառումներ:
Սահմանային անցակետը կբացվի օգոստոսի 27-ին, հաղորդում է Sputnik-ը՝ վկայակոչելով Հարավային օսիայի պետական անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը:
Սպասվում է, որ այդ երկու օրերին հանրապետություն կայցելեն հյուրեր Ռուսաստանից, Աբխազիայից, Հյուրսիսային օսիայից եւ մի շարք այլ երկրներից:
Ներկայումս Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանին կա երեք անցակետ: