Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի հրամանագրով Հարավային Օսիայի վերանվանման հարցով հանրաքվեն կայանալու է նախագահական ընտրությունների հետ նույն օրը՝ այս տարվա ապրիլի 9–ին, հաղորդում է «Sputnik-Հարավային Օսիա»–ն։
Նրա խոսքով, Հարավային Օսիան պետք է պահպանի իր ներկայիս անունը, որը հայտնի է ողջ աշխարհում՝ ազատության համար մղված հերոսական պայքարի համար, սակայն դրան պետք է միանա հին անունը, եւ վերականգնվի նախկին Ալանդիա պետությունը։
Այսպիսով, հանրաքվեի է դրվում «Հյուսիսային Օսիայի Հանրապետություն – Ալանիա Պետություն» նոր անվանումը։