Հարավային Կովկասում անկայունությունը Անկարան ընկալում է որպես սեփական խնդիր, TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նրա խոսքով` Թուրքիան խնդիրներ ունի նաև Եվրամիության հետ, բայց երկիրն ավելի շատ բարեկամներ ձեռք կբերի աշխարհում:
«Թուրքիան կլուծի ահաբեկչության խնդիրը, մինչև վերջ իր տարածքում կպայքարի ահաբեկիչների դեմ: Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է ահաբեկչության դեմ պայքարը: PKK-ն (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) կմնա անցյալում, որը երկար տարիներ շարունակ թափում է անմեղ մարդկանց արյունը»,- ասել է Թուրքիայի նոր վարչապետը: