Ասիայի երկրներում երիտասարդները սկսել են ավելի քիչ հետաքրքրություն ցուցաբերել գարեջրի նկատմամբ՝ ընտրելով քաղցր կոկտեյլներ։
Այս տենդենցներին դիմագրավելու համար Հարավային Կորեայի բարերն իրենց մենյուում ներառել են սերուցքով գարեջուր։ Գարեջուրն այստեղ մատուցվում է թարմ խփած սերուցքով։ Հաճախորդի ցանկությամբ՝ այն մատուցում են նաև հրուշակեղենի փոշիով համեմված։ Սերուցքի հետ խառնվելով գարեջրի փրփուրները ստանում են յուրօրինակ համ։
Սերուցքում պարունակվող ճարպերը փոխում են գարեջրի դառը համը՝ այն ավելի գրավիչ դարձնելով երիտասարդների համար։