Վերջին մեկ օրվա ընթացքում մահաբեր վիրուսից, որը Հարավային Կորեա է ներխուժել Սաուդյան Արաբիայից, մահացել է ևս երկու հոգի: Այսպիսով, ընդհանուր զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Հարավային Կորեայի առողջապահության նախարարությանը:
Գերատեսչությունում նշել են, որ մահացածները, որոնք վարակվել են այս հիվանդությամբ, նախկինում խնդիրներ են ունեցել առողջության հետ, ինչն էլ նպաստել է ողբերգական ընթացքին: Նրանցից երկուսի մոտ նախկինում քաղցկեղ էր հայտնաբերվել:
Ընդհանուր վարակվածների թիվն անցել է 100-ից: Երկրի նախագահը հետաձգել է այցը ԱՄՆ-ը: