տուն Քաղաքական Միջազգային Հարավային Կորեայի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Հարավային Կորեայի նախագահը նոր վարչապետ է նշանակել

192
0

10714693_359705394185571_890780829_n

Հարավային Կորեայի նախագահ Պակ Գըն Հեն նշանակել է երկրի նոր վարչապետի: Այս մասին տեղեկացնում է Korea Herald-ը: Թերթի տեղեկություների համաձայն՝ Կորեայի Հանրապետության վարչապետի պաշտոնը այսուհետև կստանձնի իշխող խմբակցության ղեկավար Լի Վան Գուն: Նա այս պաշտոնում կփոխարինի Չոն Հոն Ոնին:

«Նախագահը ընդունել Չոն Հոն Ոնի հրաժարականը և վարչապետի պաշտոնում նշանակել Լի Վան Գուին»,- ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ երկրի նախագահը որոշել է փոփոխություններ կատարել նաև իր աշխատակազմում՝ թիմում ընդգրկելով հասարակական նշանակության մի քանի ոլորտների հայտնի փորձագետների:

Լի Վան Գուն մինչ այդ զբաղեցնում էր Չհունչհոն-Նամդո նահանգի ղեկավարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ նախորդ վարչապետը պաշտոնավարել է շուրջ 2 տարի՝ 2013 թվականի փետրվարի 23-ից: