Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն նախարարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Rehnap գործակալությունը:
Չնայած վերջին ամիսներին պաշտոնական Սեուլից հնչող այն կոչերին, թե անհրաժեշտ է վերսկսել բարձր մակարդակով երկկողմ բանակցությունները, Փհենյանը դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել համագործակցույան հրավերին:
«Հույս ունեմ, որ բանակցությունների համար համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որին կարձագանքի Հյուսիսային Կորեան»,- հայտարարել է Հարաային Կորեայի նախագահը:
Թեպետ վերջինս չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի «համապատասխան միջոցներ կձեռնարկվեն» ասելով, վերլուծաբանները գտնում են, որ խոսքը օդապարիկների միջոցով հյուսիս ուղարկվող քարոզչական թռուցիկների տարածման դադարեցման մասին է:
Այսօրինակ գործողությունները մեկ անգամ չէ, որ արժանացել են Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության(Հյուսիսային Կորեա) իշխանությունների սուր քննադատություններին:
Հիշեցնենք, որ երկու պետությունները 1950-1953 թվականների Կորեական պատերազմից հետո կնքված զինադադարից հետո մինչ օրս չեն կնքել հաշտության համաձայնագիր և տեխնիկապես դեռևս գտնվում են միմյանց դեմ պատերազմի մեջ: