Իսպանական El Mundo Deportivo պարբերականը մեղադրել է Հարավային Կորեայի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագ Պակ Յուն Սոնին նրանում, որ վերջինս տղամարդ է:
Առաջին անգամ չէ, որ Պակը մեղադրվում է դրանում: 2013 թվականին կորեական առաջնության միանգամից 6 թիմեր պահանջել են նրանից թեստ անցնել: Պակը նման թեստ անցել է 2004 թվականին՝ Աթենքի օլիմպիական խաղերից առաջ: