Հարավային Կորեայի մասնագետները ռադիացիոն աղտոտվածության նշաններ չեն հայտնաբերել՝ ԿԺԴՀ-ի միջուկային մարտագլխիկի հինգերորդ փորձարկումից հետո` տեղեկացնում է RIA Novosti-ն:
Միջուկային անվտանգության հանձնաժողովը հինգերորդ միջուկային մարտագլխիկի փորձարկումից հետո հողի, ջրի և օդի նմուշառումներում ռադիոնուկլիդների, այնպիսիք, ինչպիսիք քսենոնն է, ոչ մի հետք չի հայտնաբերել:
Նշենք, որ փորձաքննությունը անցկացվում էր 12 ժամ` սկսած սեպտեմբերի 12-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Araratnews.am-ը տեղեկացրել էր, որ ԿԺԴՀ-ն փորձարկել է ամենահզոր միջուկային մարտագլխիկը: