տուն Լուրեր Հարավային Կորեան և ԱՄՆ-ն միասնական զորավարժություններ կանցկացնեն

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն միասնական զորավարժություններ կանցկացնեն

141
0

bbc

ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը հոկտեմբերին կանցկացնեն միասնական զորավարժություններ ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտները ոչնչացնելու համար` այդ մասին հաղորդել է  The Korea Times պարբերականը: Ազգային պաշտպանության նախարարության տվյալներով` Red Flag ծածկանունով զորավարժությունները կանցկացվեն Ալյասկայում` հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարավկորեական  կառավարությունը զորավարժություններին մասնակցելու համար կուղարկի ութ F-15K կործանիչ և երկու C­130H ռազմատրանսպորտային ինքնաթիռ,-ընդգծում է պարբերականը: — Ամերիկյան կողմից զորավարժություններին կմասնակցեն 50  C­130H  կործանիչ, այդ թվում` F-16 և F-15C»: