Հարավաֆրիկյան Հանրապետությունում չափերով ու թափանցիկությամբ բացառիկ մի ալմաստ է հայտնաբերվել, որ կշռում է 232 կարատ: Գրեթե անգույն բյուրեղը հանվել է մայրաքաղաք Պրետորիայից ոչ հեռու գտնվող հայտնի «Կուլինան» հանքավայրից, որ պատկանում է Petra Diamonds ընկերությանը:
«Թանկարժեք քարը տարբերվում է իր բացառիկ չափերով և թափանցիկությամբ ու իրենից ներկայացնում է բարձրորակ ալմաստների հիանալի օրինակ, որով էլ հենց հայտնի այս հանքը: Մենք շուկայի առաջատար խաղացողներին կհաղորդենք քարի վաճառքի ժամկետների մասին», — ասվում է ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Գտածոն, ըստ թանկարժեք բյուրեղների դասակարգման, 2-րդ տիպի է, ինչը նշանակում է, որ ադամանդը որևէ ազոտի խառնուրդ չի պարունակում և հետևաբար բարձրորակ է գույնի ու պարզության առումով:
«Կուլինան» հանքավայրը հայտնի է նրանով, որ այստեղ է հայտնաբերվել պատմության խոշորագույն ալմաստը, որ 3106 կարատ կշիռ ուներ: Դրանից պատրաստված ադամանդները զարդարում են բրիտանական թագը: