տուն Քաղաքական Միջազգային ՀԱՊԿ-ում տարաձայնություն կա. Բորդյուժա

ՀԱՊԿ-ում տարաձայնություն կա. Բորդյուժա

129
0

2hh6M94S4Ifgueu5Hmh1uG3PQc

Հավաքական անվտանգության կազմակերպության երկրների շարքում կան տարաձայնություններ տարբեր խնդիրների վերաբերյալ, սակայն հարաբերությունների սառեցում չկա: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ես չեմ զգացել որևէ սառեցում պետությունների միջև հարաբերություններում կամ փորձեր հեռու մնալու այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում ՀԱՊԿ-ում: Չեմ թաքցնի, որոշ հարցերում կան տարբեր տեսակետներ և մոտեցումներ, սակայն հենց դրանում է միջազգային կազմակերպության իմաստը, որպեսզի կոնսենսուսներ փնտրենք», — ասել է Բորդյուժան: