տուն Լուրեր ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում կարող են արձագանքել առաջացած վտանգներին

ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում կարող են արձագանքել առաջացած վտանգներին

108
0

odkb

ՀԱՊԿ միացյալ ուժերն ի վիճակի են մի օրվա ընթացքում արձագանքել Կազմակերպության անդամ պետությունների սահմաններին սպառնացող բոլոր տեսակի վտանգներին,  հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հայտնում է РИА Новости-ն:
« Իրական վտանգի առաջացման և քաղաքական որոշման ընդունման դեպքում, ՀԱՊԿ արագ արձագանքման  առաջնային ստորաբաժանումները կարող են իրական օգնություն ցուցաբերել կազմակերպությանն օգնության դիմած անդամ պետությանը», ասել է Սիդորովը: