Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը հաստատել է Կոլեկտիվ միացյալ ավիացիոն ուժերի ստեղծման որոշումը։ Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
«Այն ստեղծվելու է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության ուժերի համակարգում․․․ Ամեն կողմից հատկացվող թռչող սարքերի քանակը, տեղակայման վայրը, անձնակազն կազմի թիվը ճշտվում է», — ասվում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հայտարարության մեջ։