ՀԱՊԿ հավաքական ուժերն ընդունակ են մեկ օրվա ընթացքում արձագանքելու կազմակերպության անդամ երկրների սահմաններին ուղղված ցանկացած սպառնալիքի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, — հեղեկացնում է Ria Novosti-ն:
«Քաղաքական որոշում ընդունելուց հետո մեկ օրվա ընթացքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները կսկսեն իրական աջակցություն ցուցաբերել այն պետությանը, որն օգնության խնդրանքով դիմել է իրենց», — նշել է Սիդորովը: